Հասարակություն

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Սոթքի հանքն աշխատում է 40 տոկոս հզորությամբ

Սոթի հանքը Ադրբեջանի վերջին լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքում չի աշխատել, իսկ այժմ աշխատում է 40 տոկոսով: Այս մասին հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ օտարերկրյա դիվանագետների և լրագրողների հետ Վարդենիսում կայացած հանդիպմանը:

Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների ընթացքում դադարեցվել են հանքի աշխատանքները: Այնուհետև ևս 3 օր հանքը չի աշխատել:

«Այս պահի դրությամբ հանքն աշխատում է, բայց 40 տոկոս հզորությամբ։ Աշխատակիցների անվտանգությունն ապահովված է»,- ասել է մարզպետը՝ հավելելով, որ մտավախություն ունեն՝ ադրբեջանցիները կթիրախավորեն նաև հանքը: