Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին:
Վերջինս ներկայացրել է Հայաստանում ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի աշխատանքի մասին տեղեկատվություն:
ՀԱՊԿ կայքն էլ տեղեկացնում է, որ Ստանիսլավ Զասը Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել է ՀԱՊԿ առաքելության աշխատանքի նախնական արդյունքները։ Կողմերը մանրամասն քննարկել են ՀԱՊԿ աշխատանքն ու տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: