Հասարակություն

Պետական պարտքը շատ արդյունավետ է կառավարվել

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության նիստում անդրադարձել է պետական պարտքի չափին՝ շեշտելով, որ այն շատ արդյունավետ է կառավարվել։ 

Ըստ նրա. «Պետք է արձանագրենք, որ վերջին տարիներին ՀՀ-ի պետական պարտքը շատ արդյունավետ է կառավարվել: Ընդհանրապես, եթե համադրենք այլ երկրների հետ, մեր ցուցիչները բավականին լավն են, և այդ իմաստով ֆիսկալ տարածության մասով մենք ունենք շատ դրական արդյունք, և 2023թ. բյուջեի նախագծում նույնպես այն չափերը, որոնք հաջողվել է մոդելավորել, կարծում եմ՝ շատ ադեկվատ են և վկայում են վերջին տարիներին պարտքի արդյունավետ կառավարման մասին»։