Հասարակություն

Առաջարկվում է փոխել «կարմիր գծերի» գույնն ու ավտոկայանատեղիների վճարի չափը

Կառավարությունն առաջարկում է փոխել վճարովի ավտոկայանատեղերի` «կարմիր գծերի» գույնն ու վճարի չափը։

Իր այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագծին։ 

Նախատեսվում է երևանյան ներկայիս միանման ավտոկայանատեղերը տարբերակել ըստ նշանակության. հաշմանդամ վարորդների համար` մի գույնով, ծառայողական ավտոմեքենաների համար` մեկ այլ, շարքային քաղաքացիների համար էլ` ուրիշ գույնի գետնանշումով. «Կարմիր գույնի գետնանշումներում թեև առկա են առանձին հատվածներ, որոնք նախատեսված միայն հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցը կայանելու համար, սակայն գործնականում գույնի միատոնության պատճառով չեն տարբերակվում այլ վարորդների կողմից, ինչն էական խոչընդոտ է հանդիսանում հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման խնդրի լուծման համար»։ 

Միաժամանակ փոփոխություններ կլինեն վարձավճարի հարցում՝ ըստ տեղանքի. կենտրոնում ավտոկայանատեղին ավելի թանկ կլինի, ծայրամասերում` ավելի էժան։ Նոր դրույքաչափերը կսահմանվեն ըստ առկա գոտիականության։