Հասարակություն

Հայաստանը ունի բավականին բարձր տնտեսական ցուցանիշ

Հայաստանը ունի բավականին բարձր տնտեսական ցուցանիշ. կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ տեղեկացնելով, որ 8 ամսվա տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշը 13,9% է եղել, իսկ օգոստոսին՝ 19,4%։

Քերոբյանի խոսքով՝ ընկերությունները ճշգրտում են պլանները, բայց իրենք ամեն կերպ փորձում են քաջալերել, որպեսզի չշեղվեն ներդրումային ու գործառնական պլաններից և ամբողջ ուժով շարունակեն աշխատել։

Վարչապետ Փաշինյանն էլ հավելեց, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի ապահովվի տնտեսության բնականոն գործունեությունը, ինչը առաջանահերթություն է կառավարության համար. «Մինչև հիմա դա հաջողվում է, և ես համոզված եմ, որ այսուհետ ևս կհաջողվի, եթե մենք առաջնորդվենք այն բանաձևերով, որոնց մասին ասել եմ»։