Հասարակություն

Դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվել է

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվել է․ այս մասին տեղեկացրել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։

Հիշեցնենք Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում էր իրականացվել խափանման միջոցի կարգը խախտելու մեղադրանքով։ Հայտնի էր, որ գործով ամբաստանյալը հրաժարվել է դատական նիստին ներկայանալ, դատավոր Բախշիյանն էլ նրան կալանավորելու մասին որոշում է կայացրել։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ այդպիսով դատավոր Բախշիյանը չի ապահովել ամբաստանյալի լսվելու իրավունքը։