Հասարակություն

Սերգեյ Կոպիրկինն այցելել է Գորիս և Ջերմուկ

Սեպտեմբերի 28-ին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանատան ռազմական և ռազմաօդային կցորդ Վյաչեսլավ Կոսովը ՀՀ և ՌԴ զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման հրամանատար Տիգրան Փարվանյանի հետ միասին այցելել են Գորիս և Ջերմուկ։

Դեսպանը հանդիպել է հայկական բանակի հրամանատարության ներկայացուցիչների հետ, ծանոթացել սեպտեմբերի 13-14-ն ադրբեջանական գնդակոծությունների հետևանքով սահմանամերձ շրջաններում հասցված վնասներին։

Կոպիրկինը եղել է նաև Գորիս քաղաքում 102-րդ ռուսական ռազմաբազայի առանձին գումարտակի և Սիսիան քաղաքում ռուսական խաղաղապահ զորախմբի առանձին ավիացիոն խմբի տեղակայման վայրում։