Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հասարակություն
28 Սեպտեմբերի 2022, 19:58
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:
Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: