2022 թվականի հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 2,4 անգամ ավելի շատ զբոսաշրջիկ է ժամանել Հայաստան։
Ըստ վիճակագրական կոմիտեի՝ անցած տարվա առաջին կեսին երկիր է ժամանել 243․076, իսկ արդեն այս տարի՝ 588․731 զբոսաշրջիկ։
2022 թվականի հունվար-հունիսին Հայաստանից մեկնած զբոսաշրջիկների թիվը անցած տարվա նույն ժամանաշրջանի համեմատ աճել է 2.9 անգամ։ 2021թ. հունվար-հունիսին Հայաստանից մեկնել է 118․085 զբոսաշրջիկ, իսկ այս տարվա նույն ամիսներին՝ 343․553։
Հայկ Մագոյան