Երեքշաբթի, 29 Նոյեմբերի 2022

USD394.31

EUR403.08

RUB6.12

Երևան 1 ℃

Рус Eng

Հեռախոսը վերադարձնելու համար գումար է պահանջել. շորթման կասկածանքով 31-ամյա սպիտակցի է ձերբակալվել

Հասարակություն

28 Սեպտեմբերի, 13:00

Սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 8-ին, մայրաքաղաքի բնակիչ, 45-ամյա մի տղամարդ ոստիկանության Արաբկիրի բաժնում տվել է հաղորդում, ըստ որի` սեպտեմբերի 25-ին, կեսգիշերին մոտ, անհայտ հանգամանքներում կորցրել է իր բջջային հեռախոսը, իսկ սեպտեմբերի 26-ի առավոտյան իր հետ կապվել է մի երիտասարդ, հայտնել, որ բջջայինն իր մոտ է, և կվերադարձնի գումարի դիմաց: Ըստ հաղորդում տվողի` նա գումարը վճարել է, սակայն երիտասարդը հեռախոսը չի վերադարձրել: Ավելին, նույն օրը, ուշ երեկոյան, կրկին կապվել ու կրկին գումար է պահանջել:

Արաբկիրի քրեական հետախույզները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու սեպտեմբերի 27-ին, ժամը 13.10-ին, Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում, շորթում կատարելու համար, ձերբակալել ու բաժին են բերել Սպիտակի բնակիչ, 31-ամյա տղամարդուն: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ:

Նա ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին, կատարվում է նախաքննություն:

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան

Գոռ Մադոյան

Պայթյունավտանգ տարածաշրջան. Ալիևը նոր հոխորտանքներ է տեղում և փախչում պայմանավորվածություններից