Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի կարգավորման նպատակով Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի կողմից նախաձեռնվող նոր եռակողմ հանդիպման հնարավորությունը` Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ-ի և Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ, դեռևս չի քննարկվում. այս մասին հայտարարել է Հայ Առաքելական եկեղեցու միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Տեր Շահե վարդապետ Անանյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնիոսը (Սևրիուկ) հայտարարել էր, որ ռուս ուղղափառ եկեղեցին պատրաստ է շարունակել Հայաստանի և Ադրբեջանի կրոնական առաջնորդների միջև երկխոսություն հաստատելու ջանքերը: