Հասարակություն

Բաքուն կոչ է անում Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը զերծ մնալ միակողմանի հայտարարություններից

Բաքուն կոչ է անում Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը զերծ մնալ միակողմանի հայտարարություններից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ 

«Նման մոտեցումը չի նպաստում տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղմանը և խրախուսում է Հայաստանում ռևանշիստական և անջատողական առկա տրամադրությունները և դրանով իսկ հանգեցնում տարածաշրջանում լարվածության սրմանը։ 

Այս դիրքորոշումը ստվերում է Միացյալ Նահանգների չեզոքությունն ու անկողմնակալությունը, որը փորձում է իր դերակատարումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում»,- ասված է հայտարարությունում։

Ավելի վաղ ԱՄՆ դեսպանատունը հորդորել էր իր քաղաքացիներին խուսափել Հայաստանում որոշ շրջաններ այցելելուց։