Հասարակություն

Վայոց ձորի մարզպետարանում քննարկվել են հրատապ մարդասիրական աջակցության ապահովման հարցեր

Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը նախօրեին ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Ժնևի և Հայաստանի գրասենյակների բարձրաստիճան պաշտոնյաներ Օլեգ Ժդանովին և Ալմազ Բուրկուտովին: Հանդիպմանը մասնակցել է նաև մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը:
 
Կողմերն անդրադարձել են արտակարգ իրավիճակներին պատրաստվածությանն ու գործողություններին վերաբերող հարցերի՝ ազդակիր բնակչությանը ժամանակին և արդյունավետ մարդասիրական աջակցության պլանավորման նպատակով` հաշվի առնելով 2020 թվականից ի վեր ստեղծված իրավիճակը Հայաստանում:
 
Պաշտոնյաները քննարկել են նաև սեպտեմբերի 13-ից Ջերմուկից մարզի տարբեր համայնքներ տեղափոխված ընտանիքների և առանձին քաղաքացիների առաջնահերթ կարիքները։ Այդ կապակցությամբ ՄԱԿ-ի ՓԳՀ-ն իր պատրաստակամությունն է հայտնել Վայոց ձորի մարզային և տեղական իշխանությունների հետ համակարգմամբ, աջակցել համայնքներին՝ տուժած ընտանիքներին տրամադրելով մարդասիրական օգնություն: