ՀՀ Գլխավոր դատախազությունից Radar Armenia-ն տեղեկացավ, որ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանության գործողությունների հետ կապված Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եռաբլուրից 37 անձ սեպտեմբերի 21-ին բերման էր ենթարկվել ՀՀ ոստիկանություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով:
Ոստիկանությունից փոխանցել էին, որ բերման ենթարկված անձինք ազատ են արձակվել: