Երկուշաբթի, 26 Սեպտեմբերի 2022

USD412.03

EUR399.62

RUB6.58

Երևան 7 ℃

Рус Eng

Դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները դադարեցվել են

Հասարակություն

23 Սեպտեմբերի, 14:14

ԲԴԽ որոշմամբ, դադարեցվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները։

Ինչպես Radar Armenia-ն տեղեկացավ ԲԴԽ կայքից, Ազարյանի լիազորությունները դադարեցվել են նրա դիմումի համաձայն։

«Հիմք ընդունելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ռոբերտի Ազարյանի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 19-ին ստացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է 

1. 2022 թվականի սեպտեմբերի 22-ից Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ռոբերտի Ազարյանի լիազորությունները համարել դադարած»,- նշված է ԲԴԽ որոշման մեջ:

Ալեքսանդր Ազարյանը նաև Դատավորների միության նախագահն է։

Հիշեցնենք՝ նրա որոշմամբ, 2018 թվականի օգոստոսին կալանքից ազատ արձակվեց Մարտի 1-ի գործով այն ժամանակ մեղադրյալ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

 

 

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության

Գոռ Մադոյան

Հավանական դաշնակցին սպասելիս կամ «զենքս գաղտնի թող մնա»