«Մարալիկի առողջության կենտրոնը» նոր թվային ռենտգեն սարք ունի
Հասարակություն
23 Սեպտեմբերի 2022, 8:02Դեռևս մայիսին «Մարալիկի առողջության կենտրոնի» անձնակազմը բարձրաձայնել էր ռենտգեն սարքավորման անհրաժեշտության մասին։ Շիրակի մարզպետի միջնորդությամբ ՀՀ կառավարությունը առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում «Մարալիկի առողջության կենտրոնին» տրամադրել է նոր թվային ռենտգեն սարք, որի գործարկումն արդեն կօգնի տարածաշրջանի ազգաբնակչության սպասարկումը դարձնել առավել հասցեական և որակյալ։
«Մարալիկի առողջության կենտրոնի» բուժանձնակազմը շնորհակալություն է հայտնել խնդրի լուծման համար։ Բուժհաստատությունը 17 բնակավայրերի շուրջ 20 հազար բնակչություն է սպասարկում, նախկինում ռենտգեն հետազոտություն անցնում էին Գյումրիում: Կար տրանսպորտի խնդիր, նախազորակոչային և զորակոչային տարիքի տղաների, սոցիալական փաթեթից օգտվող քաղաքացիների համար, որոշ ծառայություններ էր իրականացնում «Գյումրի» բուժկենտրոնի շրջիկ ռենտգեն սարքի միջոցով, այժմ խնդիրները լուծում են ստանում թվային նոր սարքի առկայությամբ։
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն