Դեռևս մայիսին «Մարալիկի առողջության կենտրոնի» անձնակազմը բարձրաձայնել էր ռենտգեն սարքավորման անհրաժեշտության մասին։ Շիրակի մարզպետի միջնորդությամբ ՀՀ կառավարությունը առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում «Մարալիկի առողջության կենտրոնին» տրամադրել է նոր թվային ռենտգեն սարք, որի գործարկումն արդեն կօգնի տարածաշրջանի ազգաբնակչության սպասարկումը դարձնել առավել հասցեական և որակյալ։
«Մարալիկի առողջության կենտրոնի» բուժանձնակազմը շնորհակալություն է հայտնել խնդրի լուծման համար։ Բուժհաստատությունը 17 բնակավայրերի շուրջ 20 հազար բնակչություն է սպասարկում, նախկինում ռենտգեն հետազոտություն անցնում էին Գյումրիում: Կար տրանսպորտի խնդիր, նախազորակոչային և զորակոչային տարիքի տղաների, սոցիալական փաթեթից օգտվող քաղաքացիների համար, որոշ ծառայություններ էր իրականացնում «Գյումրի» բուժկենտրոնի շրջիկ ռենտգեն սարքի միջոցով, այժմ խնդիրները լուծում են ստանում թվային նոր սարքի առկայությամբ։