Հասարակություն

Հայտնի է՝ «Սուրմալուի» պայթյունի հետևանքով քանի հոգու կտրվի սոցաջակցություն

Կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրն անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց։

Որոշման հիմնավորումներից տեղեկացանք, որ պոտենցիալ շահառուներ կլինեն վիրավորում ստացած 24 անձ և 17 զոհված անձի (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ 1 անձի) ընտանիքներ. ընդհանուր՝ 41 շահառու: 

ՀՀ պետբյուջեից կպահանջվի 55 մլն 650 հզ դրամ։

Հիշեցնենք՝ վիրավորում ստանալու դեպքում կտրամադրվի հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 150.000 դրամ, հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 300.000 դրամ։ Զոհված անձանց (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին կտրամադրվի յուրաքանչյուր զոհվածի համար՝ 3 մլն դրամի աջակցություն: