Հասարակություն

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական անձանցից մեկը մահացել է

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած և ստացիոնարում բուժվող քաղաքացիական անձանցից մեկը մահացել է. այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Ըստ ԱՆ-ի՝ վիրավորում ստացածներից երկուսի առողջական վիճակը գնահատվում էմիջին ծանրության: 

Հիշեցնենք, որ հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական 7 անձ: