Քաղաքական

Հայաստանի երեք նախկին նախագահները ժամանել են Մայր Աթոռ

Հայաստանի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը քիչ առաջ ժամանել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

Ինչպես հայտնի է, նախատեսված է նախկին նախագահների հանդիպումն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։

Առաջինն Էջմիածին է եկել առաջին նախագահը։ Հանդիպումն արդեն մեկնարկել է։