Հասարակություն

Առողջապահության փոխնախարարներն այցելել են Թոքաբանության կենտրոնի ռենտգեն բաժանմունք

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, փոխնախարար Արմեն Նազարյանն աշխատանքային այցով այցելել են Թոքաբանության ազգային կենտրոնում։

Կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանի ուղեկցությամբ նրանք ծանոթացել են առաջիկայում շահագործման հանձնվող թթվածնային կայանի կառուցվածքին, այցելել են թոքաբանության բաժանմունք, Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ վերանորոգված դեղատնային պահեստներ, որտեղ հակատուբերկուլոզային դեղորայքի պահեստավորումն իրականացվում է բարձր մակարդակով, նորմերին համապատասխան պայմաններում։

Նախարարության գործընկերներին ներկայացվել է նաև վերանորոգված ու նոր թվային սարքավորումով վերազինված ռենտգեն բաժանմունքը։ Քննարկվել են պերիֆերիկ տուբերկուլոզային լաբորատորիաների ներդրման գործընթացը, առկա խնդիրները։