Հասարակություն

Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի բնակավայրերից տեղահանված բնակիչներին օգնություն կտրամադրվի

Կառավարությունն իր այսօրվա 22-ի նիստում որոշեց օգնություն տրամադրել ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի հրետակոծությունից տուժած բնակավայրերից տեղահանված բնակիչներին:

Ըստ կառավարության որոշման՝ Ադրբեջանի կողմից հրետակոծված բնակավայրերի տեղահանված բնակիչներին դրամական օգնություն տրամադրելու, առաջին անհրաժեշտության խնդիրները լուծելու նպատակով առաջարկվում է այս երեք մարզերին (6 համայնքներ) հատկացնել 50.0 մլն-ական դրամ: