Հասարակություն

«Սուրմալուի» փլուզման հետևանքով մեկ քաղաքացի դեռ ստացիոնար բուժում է ստանում

ՀՀ կառավարության նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում երեկվա տեղի ունեցած փլուզման հետևանքով տուժածների առողջական վիճակին:

Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է. «Տուժածները դիմել են բժշկական օգնության: Երկուսը դուրս են գրվել արդեն, մեկ քաղաքացու վիճակը գնահատվում է բավարար: Այդ պահին դեռ գտնվում է ստացիոնար բուժման մեջ, բայց ապաքինման ընթացքով»:

Հիշեցնենք՝ երեկվա փլուզուման հետևանքով տուժել է 3 քաղաքացի: