Հասարակություն

1.3 մլրդ դրամ՝ ավտոճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար

Կառավարությունն իր այսօրվա նիստում վերաբաշխում կատարեց 2022 թ. պետբյուջեում և 1 մլրդ 325 մլն դրամ հատկացրեց ավտոճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ այս տարի պլանավորել էին մոտ 200 կմ միջին նորոգման աշխատանքներ անել։ Նրա խոսքով, դրանց մի մասը , որոնց մի մասն ավարտական փուլում է. «Կան աշխատանքներ, որոնց մրցույթները հայտարարել ենք, կան շահող ընկերություններ, կա անհրաժեշտություն նրանց գումար տրամադրելու, որ աշխատանքները սկսեն: Նախորդ մրցութային գործընթացներում մենք բավական խնայողություններ ենք ունեցել, մասնավորպես, այդ խնայողությունները հիմա փորձում ենք վերաբաշխել այդ ծրագրերի համար»:

Ըստ Սանոսյանի, խոսքը չորս շինարարական հատվածների մասին է. «Մոտ 30 կմ-ի համար առաջարկում ենք հատկացնել 1 մլրդ 325 մլն դրամ, որպեսզի կարողանանք պայմանագրերը կնքել և աշխատանքները սկսել»։