Հասարակություն

Սուրմալուի պայթյունի հետևանքով տուժածներին ու զոհերի ընտանիքներին սոցիալական աջակցություն կտրամադրվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սուրմալուի պայթյունի հետևանքով տուժածներին ու զոհերի ընտանիքներին սոցիալական աջակցություն կտրամադրվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրն անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց։

Կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում կտրամադրվի հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 150.000 դրամի չափով, հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 300.000 դրամի չափով։

Զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների դեպքում կտրամադրվի յուրաքանչյուր զոհվածի համար՝ 3.000.000 դրամի չափով աջակցություն:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական