Չորեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2022

USD406.15

EUR386.47

RUB6.43

Երևան 23 ℃

Рус Eng

ՄՊՀ-ն Երևանի քաղաքապետարանին նախազգուշացում է տվել, 8 ընկերության՝ տուգանել

Հասարակություն

22 Սեպտեմբերի, 16:10

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրել է Երևան քաղաքապետարանի կողմից 2017-2021 թվականների ընթացքում ասֆալտբետոնյա ծածկի վերանորոգման և հողային պաստառով (գրունտային) փողոցների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարված գնման ընթացակարգերը, ինչի արդյունքում Երևանի քաղաքապետարանի և թվով 27 տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ հարուցվել է վարույթ:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2020 և 2021 թվականների գնման ընթացակարգերի շրջանակներում անցկացվել են գների նվազեցման շուրջ միաժամանակյա բանակցություններ, որոնցում տեղ է գտել որոշակի օրինաչափություն: Մասնավորապես՝ գնման ընթացակարգերի մասնակից 8 ընկերություններ գործել են համաձայնեցված. մշակել են գնման ընթացակարգերին մասնակցելու այնպիսի մեխանիզմ, որի միջոցով հնարավորություն են ստացել ընտրված մասնակից ճանաչվել նախապես միմյանց հետ պայմանավորված չափաբաժինների մասով: 

Այսպիսով,  Երևանի քաղաքապետարանին տրվել է նախազգուշացում վարչական շրջաններում ընկերությունների միջև ոչ օբյեկտիվ չափանիշների կիրառմամբ աշխատանքների կատարման տարածքների բաշխում իրականացնելու համար, ինչը որակվել է որպես պետական մարմնի կողմից հակամրցակցային գործողություն: Ընդհանուր առմամբ ավելի քան 130 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել թվով 8 ընկերությունների նկատմամբ՝ հակամրցակցային համաձայնության կնքման համար, իսկ 19 ընկերությունների մասով վարույթը կարճվել է:       

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության

Գոռ Մադոյան

Հավանական դաշնակցին սպասելիս կամ «զենքս գաղտնի թող մնա»