Հասարակություն

Բացահայտվել է հանցագործության 68 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 20-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության` 11-ական, թմրանյութի հայտնաբերման՝ 5, ընտանեկան բռնության՝ 3, յուրացնելու կամ վատնելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ու աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու՝ 2-ական, սպանության, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու, նշված խմբավորման մասնակցին կամ աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու և հրազենի ապօրինի շրջանառության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, ընդերքի պահպանման պահանջները խախտելով՝ անզգուշությամբ վնաս պատճառելու, թմրանյութի իրացման, պաշտոնատար անձի կողմից ծառայողական լիազորությունները չարաշահելու և առողջությանը թեթև վնաս պատճառելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության և խարդախության 1-ական դեպք։

Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար. 3 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: