Հասարակություն

Միացյալ Արաբական Էմիրությունների նախագահը շնորհավոր է ՀՀ անկախության օրը

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորել է նաև ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամմեդ բին Ռաշեդ Ալ Մաքթումը: