Հասարակություն

ՀՀ և Թուրքմենաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը կանցկացվի Երևանում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն Աշխաբադում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։

Նիստի սկզբում քննարկվել է միջկառավարական հանձնաժողովի ութերորդ նիստի որոշումների իրականացման ընթացքը։ Կողմերը հայտնել են իրենց գոհունակությունն ութերորդ նիստի որոշումների կատարման վերաբերյալ և ընդգծել հետագա համագործակցության պահպանման անհրաժեշտությունը։

Քննարկվել է առևտրատնտեսական, վառելիքաէներգետիկ, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, տուրիզմի և այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցեր։ Հայաստանի Հանրապետության և Թուրքմենաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի տասներորդ նիստը կանցկացվի Երևանում՝ 2024 թվականին։