Հասարակություն

Առաջնագծում իրադրության փոփոխություն չկա. ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը տեղեկացրել է, որ առավոտյան ժամը 8.30-ի դրությամբ առաջնագծում իրադրության փոփոխություն չկա: 

Լրագրողների հետ զրույցում նա նշել է․ «Հակառակորդի կողմից ցանկացած վիրավորի դեպքում ՊՆ-ն այդ մասին պաշտոնական հաղորդագրություն տարածում է»:

Անդրադառնալով ադրբեջանական զինված ագրեսիայի հետևանքով զոհվածների անունները չհրապարակելուն, ՊՆ խոսնակն ասել է, որ բոլոր անվանացուցակները հրապարակվելու են վերջնական ճշգրտումից հետո:

Հարցին, թե հաջողվե՞լ է ադրբեջանական խմբերին հեռացնել Ջերմուկի ուղղությամբ հայկական տարածքներից, թե՞ ինչպես ԳՇ պետն ասաց՝ սպասում եք, որ պաշարները վերջանան և ինքնուրույն հետ գնան, ՊՆ խոսնակը պատասխանեց. «ԳՇ պետի կողմից իրավիճակը ներկայացնելուց հետո իրավիճակի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»: