ՀԱՊԿ առաքելությունը Զասի գլխավորությամբ ժամանել է Հայաստան
Հասարակություն
20 Սեպտեմբերի 2022, 21:26ՀԱՊԿ առաքելությունը գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ ժամանել է Հայաստան՝ ուսումնասիրելու սահմանին տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին հանձնարարելով նախապատրաստել այցելության ծրագիրը։
Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետին հանձնարարվել է ապահովել հյուրի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմեր՝ ըստ անհրաժեշտության:
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն