Հասարակություն

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը․ ՀՀ ՊՆ

Սեպտեմբերի 20-ին, որոշակի պարբերականությամբ, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը` հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ կիրառելով հրաձգային զինատեսակներ:

Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, ժամը 22:30-ի դրությամբ իրադրությունը սահմանին կայուն է, կրակոցներ չկան: