Հասարակություն

ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կան տուժածներ (թարմացված)

Սեպտեմբերի 20-ին, ժամը 16։28-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 18 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել «Nissan X-Trail» (վարորդ՝ Կ․ Խ․ ծնված 1987 թ․) և «BMW 5 E60» (վարորդ՝ Է․ Ի․  ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ հրշեջ փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենաների վարորդները և ուղևոր Ա․ Հ․-ն հոսպիտալացվել են Սիսիանի ԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը: