Դանակահարված երիտասարդը մեկ ամիս անց հիվանդանոցում մահացել է
Հասարակություն
20 Սեպտեմբերի 2022, 12:49Օգոստոսի 20-ին, ժամը 20.50-ին, «Կապան» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային մակերեսի կտրած-ծակած, թափանցող վերք՝ թոքի վնասումով, պնևմոթորաքս» ախտորոշմամբ տեղափոխվել է 32-ամյա երիտասարդ:
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել էին, որ Կապան քաղաքի երաժշտական դպրոցի հարակից զբոսայգում անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակահարել էր հասակակից համաքաղաքացին:
Նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Բացատրական աշխատանքի արդյունքում Կապան քաղաքի 32-ամյա բնակիչը ներկայացել էր բաժին: Նա ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էր:
Դանակահարված երիտասարդը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Սեպտեմբերի 19-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 21-ին բուժօգնության տեղափոխված 32-ամյա Սուրեն Ո.-ն մահացել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն