Հասարակություն

Հայաստանում արցախցի 3380 աշակերտ է սովորում

2022թ. սեպտեմբերի 19-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորում է 3380 աշակերտ։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ԿԳՄՍՆ գրավոր հարցման պատասխանից։

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տվյալներով՝ նրանցից 888-ը սովորում է մայրաքաղաքի դպրոցներում, 562-ը՝ Կոտայքի, 523-ը՝ Արարատի, 384-ը՝ Սյունիքի, 249-ը՝ Արմավիրի, 170-ը՝ Գեղարքունիքի, 164-ը՝ Վայոց ձորի, 162-ը՝ Լոռու, 106-ը՝ Շիրակի, 106-ը՝ Արագածոտնի, 66-ը՝ Տավուշի։

Հայկ Մագոյան