Հասարակություն

Առողջապահության նախարարությունը հերքում է վիրավորում ստացած զինծառայողի ծնողից դեղորայք պահանջելու մասին լուրերը

Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Հաշվի առնելով համացանցում պտտվող լուրերը, թե Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեցիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողի ծնողից դեղորայք են պահանջել, առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ  շեշտում է, որ բոլոր բժշկական կենտրոններն ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով: 
Գերատեսչությունը վստահեցնում է, որ համակարգը հագեցած է բուժօգնություն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր միջոցներով, և ստացիոնար բուժում ստացողներն ամբողջությամբ գտնվում են պետության հոգածության ներքո»: