Հինգշաբթի, 29 Սեպտեմբերի 2022

USD404.47

EUR387.44

RUB6.48

Երևան 20 ℃

Рус Eng

Հայաստանում ֆրանսիական համալսարանը նոր ռեկտոր ունի

Հասարակություն

20 Սեպտեմբերի, 15:58

Հայաստանում ֆրանսիական համալսարանը նոր ռեկտոր ունի։ Բարձրագույն ուսումնական հաստատության ղեկը ստանձնում է տիկին Սալվա Նակուզին, ով Կալիֆորնիայի համալսարանի (Դեյվիս) և Փարիզի Դիդրո համալսարանի շրջանավարտ է: Մինչ ՀՖՀՀ-ի ռեկտոր դառնալը նա աշխատել է Իրաքում Ֆրանսիայի դեսպանատանը որպես մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական:

Ֆրանսիական համալսարանի ԶԼՄ հաղորդակցության և հանրային կապերի կենտրոնը տեղեկացնում է, որ ամերիկյան պատմության (ուսումնասիրության շրջանակը՝ ներգաղթ, ազգամիջյան հարաբերություններ, ազգայնականություն) դոկտոր Սալվա Նակուզին ակադեմիական կարիերա է վարել Պուատիեի համալսարանում և դասավանդել է արտերկրի մի շարք համալսարաններում, ինչպիսին են Դեյվիսում Կալիֆորնիայի համալսարանը (ԱՄՆ), Լուիզիանայի պետական ​​համալսարանը (ԱՄՆ),  նաև որպես հրավիրյալ դասախոս է աշխատել եվրոպական մի քանի համալսարաններում:

2004 թվականին տիկին Նակուզին նշանակվել է Պուատիեի համալսարանի միջազգային հարաբերությունների գծով փոխնախագահ: Այսպիսով, նա ներկայացրել է իր համալսարանը եվրոպական տարբեր ցանցերում: 2010-2014 թթ․ նա աշխատել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Մերձավոր Արևելքի գրասենյակի տնօրեն:

Ներգաղթի, ինքնության և պատկանելության խնդիրներին վերաբերող հրապարակումների և հոդվածների հեղինակ տիկին Նակուզին եղել է մի քանի հետազոտական ​​կենտրոնների անդամ:

Նա արժանացել է բազմաթիվ պարգևների, ինչպիսին են «Պատվո լեգեոնի ասպետ» և «Ակադեմիական արմավենու ասպետ» շքանշանները:

Քերոբ Խաչատրյան

Շտապողական հայտարարությամբ ո՞ւմ է օգնում Հայ դատի հանձնախումբը

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության