Հասարակություն

«Եթե ընտրվի նոր վարչապետ, Ադրբեջանի «խաղաղության պայմանները» փոխվելո՞ւ են»․ Վահրամ Աթանեսյան

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Մի բան չեմ հասկանում։ Ենթադրենք հենց այսօր Փաշինյանը հրաժարական է տալիս, ընտրվում է նոր վարչապետ։ Ադրբեջանի «խաղաղության պայմանները» փոխվելո՞ւ են։ Եթե այո, ուրեմն Ադրբեջանի խնդիրները Փաշինյանի՞ հետ են։ Եթե ոչ, ինչպե՞ս են ասում, որ Փաշինյանից հետո պատերազմ չի լինելու, կորցրածի մի մասն էլ վերադարձնելու ենք։ Եկեք այս գլխավոր հարցում կողմնորոշվենք, նոր առաջ գնանք»։