Հասարակություն

Բաշինջաղյան փողոցում մեքենա է այրվել

Սեպտեմբերի 19-ին, ժամը 22։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:18-ին, մարվել՝ 22:27-ին։

Այրվել են «BMW» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1992 թ.) բեռնախցիկը և սրահը՝ մասամբ․ տուժածներ չկան։