Հասարակություն

Վիրավոր քաղաքացիներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Վիրավոր քաղաքացիներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական անձանց առողջական վիճակի մասին։

Ըստ ԱՆ-ի. «Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական 7 անձից 3-ը, սեպտեմբերի 19-ի, ժամը 10:00 դրությամբ, շարունակում է ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում:

Բուժման մեջ գտնվողներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր` անկայուն, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

Ծանր գնահատվող 2 վիրավորի վիճակը բարելավվել է` վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել են համապատասխան բաժանմունքներ. այժմ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Ստացիոնարում բուժվող 4 տուժածներից 1-ն առողջացումով դուրս է գրվել, 3-ը ստացել են ամբուլատոր բուժօգնություն»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական