Չորեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2022

USD404.94

EUR384.47

RUB6.42

Երևան 17 ℃

Рус Eng

Նոյեմբերյանում ամուսինների վեճն ավարտվել է դանակահարությամբ

Հասարակություն

19 Սեպտեմբերի, 18:58

Սեպտեմբերի 16-ին, կեսօրին մոտ, Նոյեմբերյանում դանակահարություն էր եղել։ 35-ամյա մի տղամարդ գնացել էր կնոջ աշխատավայր՝ խանութ։ Անձնական հարցերի շուրջ վիճել էր նրա հետ ու դանակով հարվածներ հասցրել:

Րոպեներ անց բաժնում հաղորդում էր ստացվել «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից. Տուժած կինը հոսպիտալացվել էր։ Ախտորոշվել էր «որովայինի կտրած-ծակած վերք»:

Դեպքի վայր և բուժհաստատություն մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր։ Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում 35-ամյա տղամարդը ներկայացել է տեղի իրավապահներին՝ հետը բերելով հանցագործության գործիք դանակը։ Նա ձերբակալվել է: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Քերոբ Խաչատրյան

Շտապողական հայտարարությամբ ո՞ւմ է օգնում Հայ դատի հանձնախումբը

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության