Երկուշաբթի, 26 Սեպտեմբերի 2022

USD411.97

EUR398.71

RUB6.58

Երևան 20 ℃

Рус Eng

Ոստիկանները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել

Հասարակություն

19 Սեպտեմբերի, 19:25

Օգոստոսի 26-ին, ժամը 16.22-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ նույն օրը մայրաքաղաքի Աբովյան փողոցում կայանված իր «Մերսեդեսի» սրահից գողություն են արել։ Օգտվել էին մեքենայի պատուհանը բաց լինելու հանգամանքից և հափշտակել պայուսակ, որի մեջ փաստաթղթեր, բանկային քարտեր և փող կար։

Նախաձեռնվեց քրեական վարույթ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկեցին համապատասխան միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, սակայն գողությունը թարմ հետքերով բացահայտել չհաջողվեց։ Օրեր անց՝ սեպտեմբերի 10-ին, ստացվեց նույնաբովանդակ հերթական զանգը։ Խորենացու փողոցում կայանված մեկ այլ «Մերսեդեսի» սրահից գողացել էին բջջային հեռախոս։ Այս անգամ նույնպես օգտվել էին մեքենայի դուռը կողպված չլինելու հանգամանքից։

Բաժնի քրեական հետախույզների միջոցառումներով պարզվեց, որ երկու գողություններն էլ նույն անձն էր կատարել։ Ճշտվեց նաև ինքնությունը՝ մայրաքաղաքի 30-ամյա բնակիչ էր։ Սեպտեմբերի 16-ին նա հայտնաբերվեց Արամի փողոցում ու ձերբակալվեց, այնուհետև ներկայացվեց տարածքային քննչական ստորաբաժանում։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։

Այս գողությունները հնարավոր է չկատարվեին, եթե փակ լինեին մեքենաների պատուհաններն ու դռները։ Հարգելի՛ քաղաքացիներ, բաց մի՛ թողեք դրանք, հատկապես երբ սրահում կան թանկարժեք իրեր։ Դրա հետևանքով հնարավոր է կատարվեն գողություններ ոչ միայն մեքենայի սրահից, այլև առևանգեն հենց մեքենան։ Առաջին հերթին մեր զգոնությամբ ու գործողություններով պետք է պաշտպանենք մեր գույքը, որպեսզի չդառնանք հանցագործության զոհ։

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության

Գոռ Մադոյան

Հավանական դաշնակցին սպասելիս կամ «զենքս գաղտնի թող մնա»