Քաղաքական

Կառավարությունը հետաձգել է անկախության օրվան նվիրված միջոցառումը

Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման պատճառով Կառավարությունը որոշում է կայացրել հետաձգել ՀՀ անկախության օրվան նվիրված միջոցառումը։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանից։

Նրա խոսքով. «Սեպտեմբերի 21-ին նախատեսված էր «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որը հետաձգվել է անորոշ ժամանակով»։

Հիշեցնենք՝ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։

Ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Հայկ Մագոյան