Հրազդան-Երևան երթուղու խնդիրը վերջնականապես կարգավորվել է. Սևակ Միքայելյան
Հասարակություն
18 Սեպտեմբերի 2022, 18:57Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը Ֆեյսբուքում հետևյալ գրառումն է արել.
«Սիրելի′ ուսանողներ, հարգելի′ համաքաղաքացիներ,
Ինչպես խոստացել էի, Հրազդան-Երևան երթուղու խնդիրը վերջնականապես կարգավորվել է. «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի` նոր մեքենաների խմբաքանակն արդեն Հրազդանում է:
Ընկերության տասնհինգ մեքենա կանոնավոր կերպով կիրականացնի Հրազդան-Երևան երթուղու սպասարկումը:
Նոր երթուղին կգործի սեպտեմբերի 19-ից` ժամը 06:40-ից, Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասից, վերջնակետը` Շրջանային (Մետրո Երիտասարդական)։
Երևան քաղաքից վերջին հետադարձը կլինի նույն ուղեգծով` ժամը 21:00-ին։
Ուղեվարձի արժեքը կկազմի 700 դրամ»:
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն