Հասարակություն

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել սեպտեմբերի 16-18-ը նկատված 7 օձերին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սեպտեմբերի 16-18-ը 7 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, օձերը նկատվել են Երևանում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում, Կոտայքի մարզի Ջրվեժ, Արագածոտնի մարզի Օշական և Տավուշի մարզի Բերդավան գյուղերում։

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 4 գյուրզա, 2 շահմար, 1 իժ և տեղափոխել անվտանգ տարածք: