Հասարակություն

Ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս եկած ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվել դրանից մոտ 30 մետրի վրա և հոսպիտալացվել

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 18-ին, ժամը 02:48-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան շրջվել է: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան-Իջևան հատվածի մոտ 63-րդ կմ-ին «Nissan March» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ս․, ծնված 1996 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 100 մ) և հայտնվել թփուտների մեջ։

Փրկարարները վարորդին հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 30 մ հեռավորության վրա ընկած և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Սևանի ԲԿ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

   
 
Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: