Հասարակություն

Տիգրանաշենում բախվել են տեղամասի պետի VAZ-ը և առաքիչի Opel-ը․ 9-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավոտճանապարհի 70 կմ հատվածում, Տիգրանաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 41-ամյա Նարեկ Գ․-ի վարած VAZ 21150 մակնիշի և Երևանի բանկիչ 38-ամյա Վոլոդյա Զ.-ի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Նարեկ Գ․-ի ուղևոր՝ Վայոց ձորի մարզի բնակիչ 9-ամյա Վրեժ Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Արարատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, որոնք երեխային մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից Նարեկ Գ․-ն աշխատում է «Ջրառ» ՓԲԸ-ում՝ որպես հարավային տեղամասի պետ, Վոլոդյա Զ․-ն աշխատում է «ԽԱՄ Գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ, իսկ հիվանդանոց ռեղափոխված Վրեժ Գ-ն Նարեկ Գ․-ի տղան է։