Չորեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2022

USD404.94

EUR384.47

RUB6.42

Երևան 18 ℃

Рус Eng

«Ադրբեջանի միակողմանի գործողությունները իրական սպառնալիք են»․ ՇՄ փոխնախարար

Հասարակություն

17 Սեպտեմբերի, 21:23

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը սեպտեմբերի 12-17-ը գործուղվել Կորեայի Հանրապետություն (Ինչոն քաղաք)՝ Կանաչ կլիմայի հիմնադրամի համաշխարհային ծրագրավորման համաժողովին մասնակցելու նպատակով։

Համաժողովին մասնակցել են փոխվարչապետեր, նախարարներ, փոխնախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ 60 երկրից՝ շուրջ 500 մասնակից։ Համաժողովի նպատակն էր քննարկել և լուծումներ փնտրել, թե ինչպես բարձրացնել կլիմայական ներդրումների արդյունավետությունը համաշխարհային տնտեսական աճող ճնշումների և անորոշության պայմաններում:

Իր ելույթի ընթացքում նախարարի տեղակալն անդրադարձել է սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի կողմից հրետանու և մարտական անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Հայաստանի արևելյան և հարավ-արևելյան շրջանների ուղղությամբ իրականացրած լայնածավալ հարձակմանը։ Նախարարի տեղակալը նշել է այն աղետալի հետևանքները, որոնց հանգեցրել են Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունները։

«Ադրբեջանի գործողությունները բացահայտ խախտում են Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը և մասնավորապես նրա 2-րդ և 33-րդ հոդվածները, որոնք սահմանում են, որ բոլոր անդամներն իրենց միջազգային հարաբերություններում պետք է ձեռնպահ մնան որևէ երկրի տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից:

Ադրբեջանի միակողմանի գործողությունները իրական սպառնալիք են միջազգային խաղաղության և անվտանգության համար և արժանի են միջազգային հանրության ուժեղ և ժամանակին արձագանքին»,-նշել է նախարարի տեղակալը։

Քերոբ Խաչատրյան

Շտապողական հայտարարությամբ ո՞ւմ է օգնում Հայ դատի հանձնախումբը

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության