Չորեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2022

USD405

EUR384.65

RUB6.43

Երևան 20 ℃

Рус Eng

Վահագն Խաչատուրյանն այցելել է Սիսիան

Հասարակություն

16 Սեպտեմբերի, 22:58

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է Սիսիան, որտեղ մի շարք հանդիպումներ և քննարկումներ է ունեցել։

Սիսիանի համայնքապետարանում նախագահ Խաչատուրյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի, համայնքապետի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի, ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանի,Սիսիանի ուժային կառույցների ղեկավարների, քաղաքային իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հանրապետության նախագահը շրջայց է կատարել Սիսիանում, զրուցել քաղաքացիների հետ։ Նախագահն այցելել է նաև Սիսիանի զինվորական հոսպիտալ, տեսակցել զինծառայողներին և շուտափույթ ապաքինում մաղթել:

Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան գյուղ և հանդիպել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված Հայրապետյան Գևորգի ընտանիքի անդամներին։

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության

Գոռ Մադոյան

Հավանական դաշնակցին սպասելիս կամ «զենքս գաղտնի թող մնա»