Հասարակություն

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ

Սեպտեմբերի 16-ին, ժամը 17։44-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սպիտակ քաղաքի Երևանյան խճուղու թիվ 1 հասցեի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz Sprinter» (վարորդ՝ Ռ․ Մ․, ծնված 1964 թ․) և «Kia Sorento» (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 2003 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Ս․ Կ․-ն, Ա․ Տ․-ն (ծնված 1969 թ․) և «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևոր Հ․ Թ․-ն (ծնված 2005 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և հոսպիտալացվել Սպիտակ քաղաքի ԲԿ։

Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել են ավտոմեքենայի շարժիչի խցիկը և սրահը՝ մասամբ։ Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz Sprinter» մակնիշի ավտոմեքենան, իրականացրել բենզաբաքի հովացման աշխատանքներ և փակել «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։